Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ցրված սկլերոզ. նոր մեթոդ

Ցրված սկլերոզ. նոր մեթոդ

Ցրված սկլերոզով պացիենտների վիճակը գնահատելուն կօգնի նոր մեթոդը: Այն բժշկական հետազոտության նոր տեսակ է, որը կատարվել է ամերիկյան համալսարաններից մեկում: Մեթոդը կոչվում է օպտիկական կոգերենտ տոմոգրաֆիա:

 

Այս նոր մեթոդը, ինչպես նշեցինք, թեստավորում է անցել ԱՄՆ-ում, այն հնարավորություն է տալիս գնահատել պացիենտի մոտ ցրված սկլերոզի ընթացքը:

 

Վերլուծության համար օգտագործվում են մարդու աչքի ցանցենու վիճակի վերաբերյալ տվյալները: Քանի որ ցանցենու նյարդերը գործնականում անպաշտպան են, նվազագույն փոփոխությունը, որը տեղի է ունենում սկլերոզի դեպքում, հաջողվում է հայտնաբերել գրեթե անմիջապես: Մեթոդը փորձարկվել է Ջոն Հոպկինսի Համալսարանի բժշկական դպրոցում 164 կամավորների հետ, պլանավորվել է, որ հետազոտությունները կշարունակվեն մոտ երկու տարի: Նման տոմոգրաֆիայի նշանակալի առավելությունն այն է, որ գործընթացը տևում է մի քանի րոպե: 

 

Գիտնականների կարծիքով, տվյալ մեթոդը կարող է հաջողությամբ կիրառվել նյարդաբանական առօրյա պրակտիկայում: 

 

Ցրված սկլերոզը հիվանդություն է, որի դեպքում քայքայվում է ողնուղեղի և գլխուղեղի պաշտպանական ծածկույթը` միելինը: Հիվանդության դրսևորումներից է մտավոր ընդունակությունների նվազումը, վարքագծի վատացումը, տեսողության նվազումը: Առայժմ  այդ հիվանդության բուժումը դեռ չկա, հնարավոր է միայն դանդաղեցնել հիվանդության զարգացումը:

 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. vsezdorovo.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ